Բաժիններ՝

«Նապոլիի» մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ Մարադոնայի

Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մագիստրիսը հայտարարել է, որ «Նապոլի» մարզադաշտը՝ «Սան Պաոլոն», վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի:

«Շատ հիանալի գաղափարներ կային, բայց վերջում որոշվեց, որ անունը կլինի «Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ»»,- ասել է քաղաքական գործիչը Instagram-ում:

Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում նա դարձավ երկրի կրկնակի չեմպիոն (1986/87, 1989/90), նվաճեց Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող (1988/89):

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031