Բաժիններ՝

Լաուտարո Մարտինեսը նոր ակումբ է փնտրում

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մտադիր է հեռանալ միլանյան ակումբից, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին դիմել է գործակալ Ժորժե Մենդեշին, որը համաճարակի ֆոնին պետք է ստանձնի խաղացողի համար նոր ակումբի որոնումները:

Marca-ն ընդգծում է, որ Լաուտարոն ապագայում կշարունակի աշխատել իր ներկայիս գործակալներ Բետո Յակայի ու Ռոլանդո Զարատեի հետ, բայց Մենդեշը կստանձնի «Ինտերից» հեռանալու գործողությունը: Արգենտինացին կարծում է, որ պորտուգալացի գործակալը գիտի, թե ինչպես գործարք կնքել բարդ ճգնաժամի պայմաններում:

Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է լքել «Ինտերը» ու գնալ մի թիմ, որում կարող է հույս դնել մարզական մեծ նվաճումների վրա:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031