Բաժիններ՝

«Ով իրեն համարում է հայ, այսօր պիտի գա Օպերա, իր մոմը վառի, իր տուրքը տա մահացած տղաներին». Արմեն Գրիգորյան

«Ես համարում եմ, որ մենք շատ միասնական ենք այն  մարդկանց հետ, ով  մերժում է  դավաճանությունը: «Հիմա ժամանակը չի», «թողեք, թող աշխատեն», «ոչինչ կսովորեն», «հիմա դրա ժամանակը չի»՝ էդ պատերազմի ժամանակի սկզբից լսել էինք: Էդ կուտը նենց են կերցրել… Հիմա հենց դրա ժամանակն ա: Հիմա ա դրա ժամանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իշխանական թևի հնչեցրած այն տեսակետներին և ֆեյսբուքյան գրառումներին, թե հայտնի հայտարարության փաստաթղթի հրապարակումից հետո ընդդիմության  հանրահավաքները պառակտում են հանրությանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ուրեմն մենք դավաճան ազգ ենք, ուրեմն դուք բոլորդ՝ այ հիմա կանգնած ենք փողոցում, կանայք գնում են խանութ, շներին են ման ածում, այ դուք բոլորդ, որ հիմա ձև եք անում, որ դա ձեզ չի վերաբերում, դուք բոլորդ դավաճան ազգի ներկայացուցիչ եք: Ես դրա հետ համաձայն չեմ: Ով  համաձայն  չի, պարտավոր է՝ դուրս գա ու ասի դրա մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ համոզված է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո  այդ փաստաթղթում հնարավոր են փոփոխություններ:

Այսօր Ազատության հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմում նախատակված հերոսների:

«Իրանք սկի սգո օր էլ չհայտարարեցին: Ես հասկանում եմ՝ դժվար է սգո օր հայտարարել, երբ  ձեռներդ էդ արյունի մեջ է… Քանի որ իշխանությունը չհայտարարեց սգո օր, այո՛, այսօր մոմավառություն է լինելու՝ ժամը 6-ին Օպերայում: Ուրեմն ով իրեն համարում է հայ, ազգությամբ հայ, այսօր պիտի գա Օպերա, իր մոմը վառի, գնա: Իր տուրքը տա մահացած տղաներին»,- մարդկանց դիմելով՝ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս