«Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել ԼՂ-ի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում»․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Խաղաղապահ խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար ուղիղ կապի ուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ Գործողության սկսվելուց ի վեր ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները կատարել են 95 չվերթ, 22-ը՝ վերջին օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30