Վարչապետի ողջ կյանքի ընթացքում առաջին անկեղծ ուղերձը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԿԵՂԾ ՈՒՂԵՐՁԸ

Ատելի ժողովուրդ, նողկալի հայրենակիցներ,վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս ձեզ խաբել եմ, ինչպես և նախկինում ստեղծված իրավիճակի մասին։
Եկել է ժամանակը, այն ամենը որ չեմ հասցրել քայքայել, պետք է ավարտին հասցնեմ և այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն եմ։
Հայաստանը վերջնականապես կործանելու ճանապարհային լաբիրինթոսը հետևյալն է․

1. Ղարաբաղի բանակցությունների վերջնական փլուզում, չէ՞ որ որևէ պետության ղեկավար այլևս ինձ լուրջ չի ընդունի։

2. Վերջնականապես հայաթափել Արցախն ու արցախցիներին վտարել Հայաստանից։ Վերջապես կատարած կլինեմ խոստումս, որ տվել եմ 2008թ․ մարտի 1-ին․ «Ազատվենք ղարաբաղցի տականքներից»։

3. Կորոնավիրուսի կազմակերպված տարածում ողջ բնակչության շրջանում

4. Ինձ չենթարկվող դատավորների կալանավորում

5. Իմ կողմից ստեղծված զինված ավազակախմբերի կողմից ընդդիմադիրների նկատմամբ ծեծ ու ջարդ, սպանություններ։

Ես և իմ ընտանիքը, մինչև վերջին «հպարտ քաղաքացին» իշխելու ենք Հայաստանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30