Հաղորդում հանցագործության մասին․ «Անդրանիկ Քոչարյանը իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ կիրառման համար ոչ այնքան պիտանի»
Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղակատվությունը hraparak.am կայքից
Մեր ձեռքում է հայտնվել մի սենսացիոն փաստաթուղթ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված անմաքուր քայլերը։ Նա, պարզվում է, օրեր առաջ նվաստացրել է զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։
Երկրորդ դրվագը վերաբերում է պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ կիրառման համար ոչ այնքան պիտանի։
Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը»։