«Խնդրում եմ այս պահին չպահանջեք ինձանից որևէ բացատրություն, քանի շատ հարցեր նաև ունեմ ես»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելիներս, շատ լավ գիտեմ, որ շատերդ ակնկալում եք ինչ–որ բան ասեմ։ Մեկը արդեն ինձ դատում է, մյուսը երկիրը լքելու առաջարկ անում և այն մարդիկ հիմնականում, ովքեր էս երկրում միշտ հյուր են եղել կամ օտար, էն մյուսը՝ վախեցնում սպանել, մեկը անպտում է, էն մյուսն էլ ակնկալում եք խոսել։

Շնորհակալ եմ։

Այս պահին փորձում եմ հասկանալ անելիքները, քանի որ ինչպես դուք այնպես էլ ես և շատ պատգամավորներ այս մասին իմացել ենք մամուլի հրապարակումից։ Այս պահին քաղաքում քաոս է և փողոցում մարդկանց են ծեծում և ոչ անվտանգ միջավայր է, որ մենք գնանք ԱԺ և համապատասխան քայլեր ձեռնարկենք, ինչպես նաև անվտանգ չէ մեկ այլ վայր գնալը, բայց այնպես չէ դրանից ես վախենում եմ։

Եթե այս մասսան լիներ զինվորի կողքին (((
Խնդրում եմ այս պահին չպահանջեք ինձանից որևէ բացատրություն, քանի շատ հարցեր նաև ունեմ ես»։

Տեսանյութեր

Լրահոս