«Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։ Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ,

Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես եւ իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը եւ վերադառնանք Երեւան։

Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, եւ ինչպես եւ վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որեւէ տեղ չգնամ։

Ինչպես նախորդ գրառման մեջ եմ նշել՝ մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին։

Հ.Գ. Տեսանյութում դիրքեր զբաղեցնելուց առաջ մեր հավաքական աղոթքն է»։

Տեսանյութեր

Լրահոս