«Բա որ մեկ ամիս Արցախի նախագահը ու Հայաստանի վարչապետը խնդրում էին, ասում էին՝ տղերք ջան, եկեք հողը պահենք, ո՞ւր էիք»․ Նաիրի Սարգսյանը՝ բողոքի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեշտ ա չէ՞ Կառավարության շենք գրավելը, ԱԺ շենք գրավելը։ Բա որ մեկ ամիս Արցախի նախագահը ու Հայաստանի վարչապետը խնդրում էին, ասում էին՝ տղերք ջան, եկեք հողը պահենք, ո՞ւր էիք։ Շուշին մեկ օրում չեն գրավել, սկզբում գրավել են Ջաբրայիլը, ո՞ւր էիք, հետո գրավեցին Հադրութը, չէի՞ք տեսնում, մեկ ամիս գրավելով գալիս էին, դուք վայնկոմատներից փախնում էիք, հիմա մտել եք Կառավարություն, գոռում եք «հող հանձնող չենք»։ ԱԺ նախագահին երեխու աչքի առաջ այնքան եք ծեծում, որ մեռնի, Դուք ներսի ադրբեջանցիներ եք ու ձեր հանդեպ ժողովրդի վերաբերմունքը լինելու ա դրան համապատասխան»։

 

Տեսանյութեր

Լրահոս