ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից բարկացած մարդիկ ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. aravot.am

ԱԺ շենքի մոտ բարկացած քաղաքացիներն այսօր մեքենայից ստիպողաբար դուրս հանեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան: Վերջինս փորձեց փախչել, սակայն, ապարդյուն: Արարատ Միրզոյանի, վարչապետ նիկոլ Փաշինյանի հասցեին նաեւ հայհոյանքներ էին հնչում, անգամ՝ Արարատ Միրզոյանին ծեծելով սպանելու կոչեր հնչեցին: Հավաքվածները պահանջում էին, որ Արարատ Միրզոյանն ասի, թե ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը: Նաեւ հանդարտեցնող կոչեր էին հնչում, հորդորներ, որ բավական է ծեծել Արարատ Միրզոյանին, բայց, ապարդյուն: Տեսագրության մեջ լսվում է՝ «Տղերք, մի սպանեք», «վերջ», «բավական է» ապարդյուն հորդորներ:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30