Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։

Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում եւ արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում են՝ Փաշինյանը դեռ կարող է հաշվեհարդարի հրահանգ տալ։

Իշխանավորների միայն մի փոքր խումբ կա, որը հասկանում է՝ փախչելու տեղ չունի եւ իշխանափոխությունից հետո պատասխան է տալու նույն չափով, ինչ չափով Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30