Բաժիններ՝

«Մեկնաբանությունների մի մասը ջնջել եմ, բայց մի մասն էլ դեռ կան։ Հիմա հերթով ամեն մեկնաբանության տակ գրողին նշում եմ ու հարցնում, թե հիմա իրեն ինչպես է զգում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոտ մի ամիս առաջ էր՝ հոկտեմբերի 27… Պատերազմի ավարտին մոտ 2 շաբաթ դեռ կար, թշնամին Շուշի դեռ չէր հասել, բայց ռազմական գործից ու քաղաքականությունից հասկացողներն արդեն տեսնում էին, թե ուր է հասցնելու պատերազմը Նիկոլը…

Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկա կառավարությանն անմիջապես հեռանալ՝ իշխանությունը հանձնելով բանակին, որն էլ պիտի կազմեր ՀՀ-Արցախ միասնական Պաշտպանության կոմիտե։

Հիշում եք, թե ինչ հիստերիա սկսեցին իշխանություններն ու իրենց ջատագովները։ Թե բա ռազմական հեղաշրջում, թե բա դավաճան…

Երբ գրեցի, որ համաձայն եմ Մանուկյանի հետ, գրառման տակ հարյուրավոր մարդիկ լցվեցին, սկսեցին անիծել, վիրավորել, մի մասն էլ ԱԱԾ էին նշում մեկնաբանություններում, որ գան ինձ բռնեն…

Մեկնաբանությունների մի մասը ջնջել եմ, բայց մի մասն էլ դեռ կան։ Հիմա հերթով ամեն մեկնաբանության տակ գրողին նշում եմ ու հարցնում, թե հիմա իրեն ինչպես է զգում։

Ուղղակի հետաքրքիր է, ուղեղներում մի բան փոխվե՞լ է, թե ոչ…

Ահա գրառումս. https://www.facebook.com/groul/posts/3647360145302156»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս