
Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր. ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը. Արտակ Բեգլարյան

Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, նրանցից ոմանք՝ արդեն երկրորդ անգամ:
Իսկ Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով: Մնացած տպավորությունների ու աշխատանքների մասին դեռ կնախընտրեմ լռել…»,- գրել է Բեգլարյանը:
Նշենք, որ համաձայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության՝ նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին: