Ձեր խմբակը մեր երկրում տիրացավ իշխանությանը: Իշխանազավթումը հավասարեցրիք ԱՐՑԱԽԻ ազատագրմանը, մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ:
Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հասարակության զգալի հատվածը պահանջում է ներկա իշխանությունների հրաժարականը, նրանք ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև հանդես են գալիս մանիպուլյատիվ հայտարարություններով, մեղադրում բոլորին և չեն ընդունում սեփական ապաշնորհ կառավարման, իրավիճակին չտիրապետելու փաստերը: Կամ էլ գուցե տիրապետել են իրավիճակին… Խոսենք փաստերով:
168.am-ի խմբագրությունը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում ժողովներ ու խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնց ընթացքում աշխատակիցներին տրվում են խիստ հանձնարարականներ՝ չմասնակցել այսօր Ազատության հրապարակում մեր հազարավոր նահատակների հիշատակին կազմակերպված մոմավառությանը և հետագա հանրահավաքներին:
Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղ կանցկացնի «Շիրակ»-ի հետ:
Իրավապահները Արթուր Վանեցյանի բնակարանում են. ՈՒՂԻՂ
Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները:
«Ազգուրացության ծանր ամպը չոքել է բոլորիս վրա։ Սրբազան Շուշին չկա, Արցախը բզկտված է, որոնց պաշտպանության համար հազարավոր զոհեր տվեցինք։ Նահատակվեցին մեր զավակներն ու եղբայրները, որոնց շիրիմները դեռ թաց են։ Հերոսաբար զոհվեցին երիտասարդներ, ովքեր դեռևս չէին հասցրել ճանաչել, թե ինչ բան է սիրելի աղջկա համբույրը։ Նրանք այլևս երբեք չեն ուրախանալու իրենց հարսանիքներում, քանզի ամուսնացան հավերժության հետ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին:
Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին մոմավառություն է՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմում նախատակված հերոսների:
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որեւէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով:
Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այսմ ասին գրում է hraparak.am–ը։ Հայտնի չէ, թե ինչ են փնտրում։ Հիմնադրամի աշխատակիցները զարմացած են, քանի որ վերջին մեկուկես ամսում հիմնադրամի գրասենյակը բացառապես բարեգործությամբ է զբաղվել՝ տեղավորել է Արցախից եկած մեր հայրենակիցներին, նրանց սնունդ եւ հագուստ տրամադրելու գործն է իրականացրել՝ ստանձնելով պետության, ավելի ճիշտ՝ սոցապ նախարարության գործառույթները։
Հ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ․ Ստեղծված ստրկացուցիչ և կործանարար վիճակից դուրս գալու համար, իմ կարծիքով, պետք է կատարել հետևյալ քայլեր:
«1990թ. 1-ին անգամ Հայաստանում՝ քաղաքամայր Երևանում, ես «Կինո Մոսկվայի» և «Երևան» հյուրանոցին հարող տարածքում մոմավառություն կազմակերպեցի: Անհամեստաբար պիտի ասեմ, որ այդ մոմավառության հեղինակը ես էի: Հավաքվել էր Երևանի ամբողջ մտավորականությունը՝ մասնակցելու և նաև դրամահավաքի, որովհետև արդեն շրջափակումը սկսվել էր, և մենք ուզում էինք օգտակար լինել Արցախին՝ մեր աչքի լույս հայրենիքի այդ հատվածին:
Կարծում եմ, բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»:
Սիրելի՛ հայրենակից: Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքն այս ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի հանդեպ և կոչ անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն:
«Սա ապօրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշեց Արթուր Վանեցյանը։
4750. այս թիվն ինձ ֆիզիկական ցավ է պատճառում։ Սա ես չեմ գրել ապացուցելու համար, որ Նիկոլը ստախոս է ու դավաճան։ Չեմ կարծում, որ հիմա որևէ մեկը դրանում կասկածում է։ Ինձ վիրավորում է, որ նրանք մանիպուլացնում են մեր անվերադարձ կորուստը, մահը՝ դարձնում աշխատանքային գործիք։
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Ես համարում եմ, որ մենք շատ միասնական ենք այն մարդկանց հետ, ով մերժում է դավաճանությունը: «Հիմա ժամանակը չի», «թողեք, թող աշխատեն», «ոչինչ կսովորեն», «հիմա դրա ժամանակը չի»՝ էդ պատերազմի ժամանակի սկզբից լսել էինք: Էդ կուտը նենց են կերցրել… Հիմա հենց դրա ժամանակն ա: Հիմա ա դրա ժամանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իշխանական թևի հնչեցրած այն տեսակետներին և ֆեյսբուքյան գրառումներին, թե հայտնի հայտարարության փաստաթղթի հրապարակումից հետո ընդդիմության հանրահավաքները պառակտում են հանրությանը:
Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում:
Օպերայի բակում լինելու է մոմավառության արարողություն: Ես Ձեզ կոչ եմ անում, որ գնանք, խոնարհվենք նրանց հիշատակի առջև, այդ հերոսների, մեր այդ քաջարի տղերքի, մեր այդ ժողովրդի նահատակված հույսի ու հավատի առջև: Խոնարհվենք և մոմեր վառենք նրանց հիշատակի համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը փոխել է ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը:
Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները: