ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ […]
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության երթը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
ԱԱԾ աշխատակիցները Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում է. ՈՒՂԻՂ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անձնական և նրա հոր բնակարանում զուգահեռ խուզարկություն է տեղի ունենում. 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Մեր հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է տեղի ունենում խուզարկությունը, Հակոբյանը պատասխանեց, որ սա հավանաբար կապված է 2 օր առաջ Վանեցյանին ձերբակալելու և հարուցված քրեական գործի հետ:
Բոլորիս համար չափազանց ծանր է եղել վերջին օրերի իրավիճակը։ Անասելի դժվար է ընդունել նոր իրականությունն ու ուժ գտնել շարժվելու առաջ։ Սակայն մեզ դեռ սպասում են բարդ ժամանակներ շատ մոտ ապագայում։
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ռեպրեսիաների շրջանակներում ԱԱԾ-ն ներխուժեց նաև պարոն Վանեցյանի տուն: Սակայն պարզվեց, որ ԱԱԾ-ում չեն կարողացել նույնիսկ խուզարկության ենթակա վայրի հասցեն ճշտել: Տղաները գնացին կրկին փորձելու…»։
«Մեզ մենակ քաղաքացիական պատերազմն էր պակաս, բոլորը թող հանգստանան ու լծվեն աշխատանքի, անկախ նրանից, թե ով կլինի իշխանությանը, արդեն ինձ համար լրիվ մեկ է, միայն թե երկիրը դառնա ծաղկուն, հզորանա։ Վաղը-մյուս օրը Ադրբեջանը չի հանգստանալու, նա ամբողջ Արցախն է ուզելու, դրա համար մենք պետք է զինվենք, փող հայթայթենք և կամավորագրվենք այդ գործին, որ իսկապես վաղը-մյուս օրը կարողանանք հաղթել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Ծատուրյանը։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադրի ռեժիմը:
Էդմոն Մարուքյանը ներկայացնում է իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը․ ՈՒՂԻՂ
Զոհվածների մի զգալի մասը արցախցիներ են, որոնք զոհվել են Արցախում և թաղվել են Արցախում։ Մի մասը՝ նույնիսկ առանց հերձվելու, որովհետև դրա ժամանակը չի եղել, հոսպիտալներն ու հիվանդանոցները վիրավորներով խեղդված են եղել։ Նրանց մարմինները, բնականաբար, չէին բերելու ՀՀ փորձաքննության, հետո հետ տանեին Արցախ, դրա ո՛չ իմաստը, ո՛չ հնարավորությունը չկար։
«Հայրենիք» կուսացության Խորհրդի անդամ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Ինչ վերաբերում է սահմանադրական ճանապարհով փոփոխություններին, այո, հրաժարականը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, բայց ինչո՞ւ 2018թ. նույն պահանջը չդրվեց: Թե՞ նախկիններին կարելի էր թույլ չտալ սահմանադրական ճանապարհով հեռացնել իշխանությունից, բայց նորերին՝ միայն սահմանադրական ճանապարհով է պետք հեռացնել: Ի վերջո, այդ նույն Սահմանադրությունն էր գործում և այն ժամանակ, և հիմա։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քան մեկ տարի հակասահմանադրական, բռնի մեթոդներով ոչնչացնում էր Սահմանադրական դատարանը։ Իսկ նույն այս քաղհասարակության ներկայացուցիչները լավագույն դեպքում լռում էին, իսկ շատերը ողջունում Սահմանադրության բռնաբարումը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմում եմ բոլորին` ինձ սիրող, ինձ ատող…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր:
Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, Նուբարաշենի խճուղու 6-րդ փողոցում միմյանց են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Օպելը» շրջվել և ընկել է ձորը։ Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորներ՝ 60-ամյա Արկադյա Ադամյանը և 32-ամյա Սոնա Դավթյանը մահացել են, իսկ ավտմեքենաների վարորդներն ու ևս 4 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ո՞վ և ինչպե՞ս է պահպանելու սահմանները: Չկա հստակ գծված սահմանային գիծ, չկան սահմանապահ տեղակալներ, չկա թշնամի պետության հետ սահմանի պաշտպանման որևէ մեխանիզմ և բաժանարար գոտի։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Երեկ, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչներ՝ 32-ամյա էդուարդ Վարդանյանի վարած Chevrolet Niva մակնիշի և 62-ամյա Վլադիկ Զաքարյանի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար ա։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։
Համացանցում գիշերվանից լուրեր էին շրջանառվում, թե Հրազդանի կիրճում՝ կամուրջի տակ, գտնվել է լուսանկարից հայտնի՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած ծխող տղային դին: Ըստ համացանցի տարբեր աղբյուրների՝ նրա անունը Ռաֆայել Հայրապետյան է:
Նոյեմբերի 14-ին, ժամը 10:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ երեք օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Արծրունի հետ խոսել ենք տեղեկատվական ոճի մասին: Իր իմիջի հետ կապված հնարավոր էս սցենարն ինքը շատ լավ գիտեր: Նույնիսկ մի անգամ ասեցի՝ գիտես չէ, եթե հանկարծ պատերազմը պարտվենք, քեզ այրելու են խարույկների վրա: Ինքն էլ ընենց պատասխան տվեց, որ ես ամաչեցի ասացիծս (վոյսը կա մոտս): Ասաց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ: Ինչո՞ւ ես վատ զգացի հարցիցս` քանի որ մենք երկիր ենք կորցնում, իսկ ես իր իմիջի մասին էի խոսում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով այսօր 18։00-ին հավաքվել Ազատության հրապարակում, որտեղ մոմավառություն է տեղի ունենալու ի հիշատակ Արցախում զոհվածների։