Բաժիններ՝

Լևոն Արոնյանը կոչ է անում այսօր ժամը 18:00-ին մասնակցել Ազատության հրապարակում տեղ է ունենալիք մոմավառությանը

Լևոն Արոնանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ,

Կարծում եմ, բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»:

Նա քիչ անց նաև գրել է․ «Ի հավելումն նախորդ գրառմանս, ես ուզում եմ նշել, որ ինձ համար քաղաքական դիրքորոշումները ոչ մի կապ չունեն մոմավառության, դրա անցկացման վայրի և կազմակերպիչների հետ: Ես նվիրված եմ իմ ազգին և միշտ շարունակելու եմ լինել՝ անկախ քաղաքական իրադարձություններից: Ես հավատում եմ միայն մեկ ճշմարտության, որ մենք բոլորս ունենք միայն մեկ ազգ ու պիտի համախմբվենք մեկ գաղափարի շուրջ՝ պատվով կերտել մեր ապագան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30