«Օնլայն ապրելը շատ հեշտ է․ օնլայն սիրել, օնլայն ատել, օնլայն հիշողություն հարգել․․․». Մհեր Մկրտչյանը կոչ է անում միանալ այսօրվա մոմավառությանը

Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ին մոմավառություն է՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմում նախատակված հերոսների:

Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը միասնական հարգանքի տուրք մատուցելու կոչով է դիմել.

«Օնլայն ապրելը շատ հեշտ է. օնլայն սիրել, օնլայն ատել, օնլայն աջակցել, օնլայն հիշողություն հարգել, ինչ-որ ստատուս գրել և համարել, որ արեցի… Ինձ թվում է՝ ոչ. Ինձ թվում է՝ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում, ոտքի վրա կանգնած, որտեղ կկայանա մոմավառություն հիշատակի: Համենայն դեպս, դա իմ ընտրությունն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30