Սպառնալիքներ՝ ՏԻՄ մարմիններում ու կրթական համակարգում

168.am-ի խմբագրությունը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում ժողովներ ու խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնց ընթացքում  աշխատակիցներին տրվում են խիստ հանձնարարականներ՝ չմասնակցել այսօր Ազատության հրապարակում մեր հազարավոր նահատակների հիշատակին կազմակերպված մոմավառությանը և հետագա հանրահավաքներին:

Սպառնում են աշխատանքից ազատել, խոստանում՝ շատ խիստ կերպով պատժել:

Նույն իրավիճակը, ըստ մեզ հասած լուրերի, տեղի է ունենում բուհական համակարգում: Բուհերի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին զգուշացված է չմասնակցել հանրահավաքներին:

Կարճ ասած՝ մոբիլիզացված է պետական ողջ ռեպրեսիվ գործիքակազմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30