
«Դիմում եմ ներկայացրել ՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից»

Հարգելի´ գործընկերներ,
Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, հաղթահարելով ուղղորդված մաղձը, հաջողեց մշակելու ոլորտային բարեփոխումների հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներ, ցավոք՝ չհասցրեց ներդնել: Ինձ վստահվել էր մշակելու մեր երկրի առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղենիշներ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որի ճանապարհին սկզբունքորեն առաջնորդվել եմ ազգային շահերով, պետական մտածողությամբ և անվտանգային առաջնահերթություններով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության համար, ԱԽ գրասենյակի աշխատակազմի, այլ գերատեսչությունների և զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
ԱՀ անվտանգության գրասենյակի վարչության պետ
«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Ա. Վ. Դոլուխանյան