Ավտովթար՝ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 6 հոսպիտալացվածներից մեկը 6-ամյա երեխա է

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» և «Infiniti FX 35» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածներ Մխիթար Ս․-ն (ծնված 1986 թ․), Լևոն Ս․-ն (ծնված 1989 թ․), Վահե Դ․-ն (ծնված 1992 թ․), Հասմիկ Ս․-ն (ծնված 1992 թ․), Գոռ Ս․-ն (ծնված 2014 թ․), Ասպրամ Մ․-ն (ծնված 1971 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Տեսանյութեր

Լրահոս