Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ տարածեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքի առնչությամբ: Հայտարարությամբ Եվրոպական դատարանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը: ՄԻԵԴ-ը նաև հայտնել է, որ հաստատում է արդեն կայացրած որոշումները և նոր միջոցառումների պատճառ չի տեսնում՝ դրանով նաև պատասխանելով Ադրբեջանի կառավարության՝ ռազմագերիների հումանիտար պաշտպանության համար անհապաղ միջոց չկիրառելու, իսկ արդեն կայացված որոշումները վերացնելու խնդրանքին:
«Հայ ժողովուրդն այսօր պայքարում է երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչ զինյալների, որոնց հայտնվելն առավել մեծ մարտահրավեր է այս տարածաշրջանում։ Ես չգիտեմ, թե Բաքվում ինչո՞վ էին մտածում, երբ ահաբեկիչներին ներքաշում էին այս պատերազմի մեջ, որովհետև դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար։ Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն ի հայտ է բերում գերակայությունների նոր շրջանակ և ահաբեկչության դեմ պայքարի նոր անհրաժեշտ նպատակներ։
Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այս պահին հետվիրահատական բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը քննարկում է դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը՝ կապված Արիզոնայի եւ Նեւադայի նահանգներում ձայները հաշվելու հետ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
Հայտնի բան է՝ եթե խնայում ես դիվանագիտության վրա, նշանակում է՝ ավելի շատ պետք է պատրաստ լինես ծախսել զենքի վրա, հետևաբար՝ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը խնայե՞լ է դիվանագիտության վրա և եթե ավելի շատ ծախսած լիներ դիվանագիտւթյան վրա արդյո՞ք այսօր ավելի շատ դաշնակիցներ չէր ունենա, որոնք պատրաստ կլինեին մեզ համար արյուն թափել։ Ազգային ժողովում, դիմելով Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Մենք՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտներս, կրթվել ենք Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից:
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վնասվել են տներն ու գերեզմանոցի խաչքարները: Այս մասին տեղեկացանք «Զինուժ մեդիա»-ի պատրաստած ռեպորտաժից:
«Այս պահին Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, չնայած անընդհատ լսվում է հրետանու աշխատանքը, աշխատում է նաև հայկական կողմի հրետանին, որը բավականին արդյունավետ է գործել այսօր առավոտյան և կեսգիշերից սկսած։ Աշխատանքներ են տարվել մի շարք հրոսակախմբերի ոչնչացման ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենին մնում է հաղթանակ տանել Նեւադայի նահանգում՝ քվեատուների կոլեգիայի անդամների 6 ձայնով, որպեսզի շահի ընտրություններում: Այս կանխատեսումն արել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն, Բայդենը անհրաժեշտ 270-ից հավաքում է քվեատուների կոլեգիայի անդամների 264 ձայն:
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին։ Աշխատանքները կընթանան մինչև փետրվարի 16-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:
Կանադայի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբ:
Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփը արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:
«Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել «անխուսափելի» պատերազմը․․․ Հ1-ով սկսել են քննարկել՝ «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» հարցը… Բաքուն 1994 թ-ի մայիսի 13-ից, զինադադարի հաստատումից մեկ օր անց, սկսել է պատրաստվել հաջորդ պատերազմին… Հատկապես նավթային «Դարի պայմանագրի» կնքումից հետո Հեյդար և Իլհամ Ալիևներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը մշտապես«ստարտի» են եղել և նայել են հարմար պահի, թե երբ կարելի է պատերազմ սանձազերծել Արցախի դեմ…»։
Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստը` ՈՒՂԻՂ
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյո՞ք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական, կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, եւ գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։
Երբ գրվում են այս տողերը, շարունակվում է Արցախի Հանրապետության ազատասեր ժողովրդի հերոսական պայքարն իր հայրերի ու պապերի հողի վրա ապրելու իրավունքի համար, ժողովուրդ, որը լի է Լեռնային Ղարաբաղում ահա արդեն երկու հազարամյակ պահպանվող իր սրբությունները պաշտպանելու վճռականությամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ:
Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երեւան:
Ռուսական քաղաքական շրջանակների հետ հանդիպման նպատակով Մոսկվա գործուղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը նախօրեին վերադարձել է:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: