«Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե բա հումանիտար հրադադար․․․

Վտանգավոր է իրատեսությունից կտրվելը, պատրանքներին տրվելը։ Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա։ Նա էլ որևէ պատճառ չունի կանգնելու, քանի որ հեռու է նպատակների իրականացումից։

Իսկ կրակի դադարեցման որևէ պայմանավորվածություն օգտագործվում է միայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու, վերախմբավորվելու համար։

Կորցրած զինծառայողի ու նրա հարազատների հանդեպ տարրական բարոյականություն, հարգանք չունեցող թշնամուն վստահելը վտանգավոր խաբկանք է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031