Բրազիլացիների շուրջ 53 տոկոսը պատրաստ է ստանալ COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը
Բրազիլիայի բնակիչների կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել ստանալ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութը: Այդ մասին հաղորդել է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով հարցումը:
Հարցումն անցկացրել է Realtime Big Data ինստիտուտը, որը, CNN Brasil հեռուստաալիքի պատվերով, զբաղվում է հասարակական կարծիքի հարցումներով եւ ուսումնասիրություններով:
Հոկտեմբերի 13-ից մինչեւ 14-ն անցկացված հետազոտության շրջանակներում 1000 մարդ է մասնակցել հեռախոսային հարցմանը: Անճշտությունը կազմում է պլյուս-մինուս 3 տոկոսային կետ:
Հարցերի մեջ հիշատակվել են ոչ թե պատվաստանյութերի անվանումները, այլ ծագման երկրները: Հետազոտության արդյունքների համաձայն, հարցմանը մասնակցած մարդկանց 53 տոկոսը «այո» է պատասխանել այն հարցին, թե նրանք կընդունեին արդյոք հնարավոր պատվաստանյութը Ռուսաստանից այն դեպքում, երբ 38 տոկոսը բացասական պատասխան է տվել, եւս 9 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Բրազիլիայի բնակիչների շրջանում, հարցմանը համապատասխան, առավել մեծ վստահություն են վայելում Օքսֆորդի համալսարանի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի պատվաստանյութերը:
Դրանք պատրաստ է ստանալ հարցվածների 68 տոկոսը: Հարցը, թե բրազիլացիները պատրաստ են արդյոք Չինաստանի պատվաստանյութն ստանալ, գործնականում հավասար է բաժանել հարցման մասնակիցներին. 48 տոկոսը պատասխանել թ «այո», 46 տոկոսը՝ «ոչ»:
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվե է 5 մլն 200 հազար 300 մարդ, մահացել է COVID-19-ի հաստատմամբ 153 հազար 214 հիվանդ, հաղորդել թ ՌԻԱ Նովոստին: