Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր որևէ զինվոր չի կարող միտումնավոր դիրքը թողել ու գնալ։ Ով էլ ինչ էլ կողքից ասի։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հաղորդում է ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն 380C) ախտանշաններով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 20.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացու, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովայի, Շ.Տալյան, Վրացյան, Եր.Քոչարի, Վարդանանց, Զավարյան և Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
168 TV ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության առումով հաջողվել է բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանն ահաբեկչական ներուժ է օգտագործում, հետևաբար՝ սնուցում է միջազգային ահաբեկչությանը:
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պլանավորում է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով։
Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ռյազանի մարզի զինապահեստում շարունակվում են հրդեհը եւ պայթյունները, ինտենսիվությունը կազմում է երեք պայթյուն՝ մեկ րոպեում:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
«Ահաբեկիչներն օգտագործում են իսրայելականն զենք, իսկ Իրանն այդ հարցում շատ զգուշավոր է». Անդրանիկ Քոչարյան
«Շրջանների վերադարձի մասին խոսելը դառնում է աբսուրդ». Անդրանիկ Քոչարյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեկ հայտարարել էր, որ հինգշաբթի օրը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին https://168.am/2020/10/07/1382565.html հաղորդել էր Reuters-ը:
Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 718 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473-ի:
Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։
Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։
Ռուսական ԶԼՄ-ները կոնկրետ փաստեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության մասին, փոխանցում է Военное Обозрение հանդեսը:
ԱԺ ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանիսայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:
Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում:
Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հիմա Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին (ասենք Վարդենիսից հետո) ապա, այս կառույցի մի շարք երկրներ դուրս կգան կազմակերպությունից` «երկու եղբայրներից ոչ մեկին չաջակցելու» հիմնավորմամբ: Դրա համար Հայաստանը չի գնում ՀԱՊԿ ճակատագիրը որոշելու ուղղությամբ: Դրա համար Ռուսաատանը իր պարտավորությունները կատարում է Հայաստանի նկատմամբ, որ չդիմենք»:
«Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց»։
Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները»։ Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները Gepostet von Shushan Stepanyan am Mittwoch, 7. Oktober 2020
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի միջով անցար։
Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կեղծ կայք:
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսիին հրացանի մասին երգ երգելով ու սմերչով թուրքի անհայտ հերն անիծող հայ զինվորին ոգևորող նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք։ Մեր կոմպոզիտորներին, գրողներին խնդրում եմ գործի անցնել»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք…»։