Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 718, մահվան՝ 9 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 718 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 1306 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1306-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 202 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45312, փաստացի բուժվողներինը՝ 7855 (մեկ օրում ավելացել է 507-ով): Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 316479 թեստ: