 
                        Ուշադրություն. ադրբեջանցիները ստեղծել են Համահայկական հիմնադրամի կեղծ կայք
 
                                    Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կեղծ կայք: ԱՄՆ-ում նվիրատվությունների համար սկզբում պետք է այցելել www.armeniafund.org, հետո այնտեղից սեղմել DONATE կոճակը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հիմնադրամի նվիրատվության էջի կլոնի մասին Միացյալ նահանգներում տեղյակ են, դիմել են համապատասխան մարմիններին։

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        