Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների
Դատական քննիչները հոկտեմբերի 21-ի երեկոյան մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների Փարիզից ոչ հեռու Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով: Հոկտեմբերի լույս 22-ի գիշերն այդ մասին հայտնել է Փարիզի ահաբեկչության գործերի դատախազությունը։
Դատախազության տվյալների համաձայն՝ յոթ ձերբակալվածներից վեցը մեղադրվում են «ահաբեկչական նպատակով սպանության կատարման հանցակցության» մեջ: Մեղադրյալների թվում են մարդասպան Աբդուլահ Անզարովի երկու ընկերները՝ Նաիմ Բ.-ն եո Ազիմ Ե.-ն: Նրա եւս մեկ ընկեր՝ Յուսուֆ Ս.-ն, մեղադրվում է «մարդկանց դեմ ահաբեկչությունների կատարման նպատակներ է հետապնդող ահաբեկչական խմբավորման մասնակցության» մեջ: Ահաբեկչին աջակցության մեղադրանք է առաջադրվել քոլեջի՝ 14 եւ 15 տարեկան երկու աշակերտների, 350 եվրոյի դիմաց ուսուցչին ցույց տալու համար, որին նա դեմքով չի ճանաչել:
Նրանց թողել են ազատության մեջ՝ դատական հսկողության ներքո, չնայած դախազության այն կարծիքին, թե նրանց անհրաժեշտ է պահել կալանքի տակ: Մեղադրյալների թվում է աշակերտներից մեկի հայր Բրահիմ Շնինան, որը տարածել է տեսահոլովակ ուսուցչի հասցեին քննադատությամբ, որը երեխաներին ցուցադրել էր ծաղրանկարներ Մուհամեդ մարգարեի վերաբերյալ:
Նաեւ մեղադրանք է առաջադրվել արմատական իսլամիստ քարոզիչ Աբդելհաքիմ Սեֆրիուլիին: Նրանք, մասնավորապես, մեղադրվում են այն բանում, որ սոցիալական ցանցերում իրենց գործողություններով ուսուցչին մատնանշել են որպես ահաբեկչության պոտենցիալ թիրախի: Բոլոր ձերբակալվածները, բացի աշակերտներից, գտնվում են ժամանակավոր բանտարկության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: