Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատրաստուկով ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը պլանավորվում է նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է «Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատեւը:
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայրենական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված է համավարակի հետ:
Ալպյան լեռներում սառցադաշտերի ակտիվորեն հալչելու պատճառով հնագետների խումբը կարողացել է այդ վայրերում հին արտեֆակտներ հայտնաբերել:
«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան:
9 ամիսների տվյալներով՝ առաջին հազար հարկատուները պետական բյուջե են փոխանցել 721 մլրդ դրամ։ Նրանց վճարները կրճատվել են 5,6 տոկոսով կամ 43 մլրդ դրամով։ Թեև խոշորների առաջին եռյակը մնացել է անփոփոխ, այնուհանդերձ, նրանցից երկուսի վճարները բավական կրճատվել են։