«Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս»․ Արմեն Մուրադյան

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը:

«Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։

Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները; Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։

Հայեր ջան,միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։ Չէ, որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը մենք միասին կհաղթենք Covid-19-ին։

Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»,– գրել է Արմեն Մուրադյանը:

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Samstag, 17. Oktober 2020

 

Տեսանյութեր

Լրահոս