Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 1 540 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63 000 դեպք, որոնցից 47 925 -ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 694 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3 937 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 344 053 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 540 նոր դեպք և 384 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 067 (ավելացել է ևս 11-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 64, 89, 69, 71, 68, 73 տարեկան տղամարդիկ և 75, 78, 70, 66, 82 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 314 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս