
«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ՀՀ նախագահին N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Այս մասին տեղեկացնում է վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,-նշել է ՀՀ վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780370775616633