Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 9–ին Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այդ նպատակով քիչ առաջ ՌԴ–ից Երևան են ժամանել նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի անդամները։
Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ պատերազմն սկսելու հաջորդ իսկ օրը, գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ։
Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:
ՆԱՏՕ-Ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում քաղաքացիական անձանց մահվամբ և հրդեհի դադարեցման կոչեր և բանակցություններ է հնչեցնում: Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի քարտուղար Իյենս Սթոլթենբերգը:
Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ ռազմաճակատից:
Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին:
Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի կառավարական ինքնաթիռը: Այս լուրը NewArmneia.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ահա Ստեփանակերտն ու Շուշին. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է տարածել
Հոկտեմբերի 6-ին (տեղական ժամանակով) 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ, հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։
Մեր բանակը, մեր զինվորը, սպան ու գեներալը, Արցախի հերոսական ժողովուրդն արդեն 8 օր է՝ թուրքին ու ադրբեջանցուն է դիմանում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից հարցում է ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Անկարայի կողմից Բաքվին ռազմական օգնության տրամադրման հարցով Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով դատարանի մամուլի ծառայության հայտարարությանը։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում զինված խմբավորումների տեղակայման մասին տեղեկատվության համար վճարվում է մինչև 300 ԱՄՆ դոլար:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին ուղիղ նշանառությամբ ռմբակոծել է Ստեփանակերտի դպրոցներից մեկը»։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի երեկվա հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»:
«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը»:
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել առաջնագծից։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերը:
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են»։
Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն Հաջիև Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու բնակարանները, գազալցակայանը, փրկարար ծառայության շենքը և այլն ռազմական նշանակության թիրախնե՞ր են»։
Դեռ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Նրանք պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելով կրել իրենց պատիժը: aravot.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշել էր, թե ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձինք «գրեթե միաձայն դիմում են ներկայացրել վարչակազմին՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Նրանց անկեղծ ցանկությունն է հայ ժողովրդի կողքին լինել, սատարել հայրենիքին իրենց ուժերի ներածին չափով»:
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան, որից 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը»։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր:
Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից,ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բուռնուսուզյան Վալենտին Շավարշի, ծնվ. 1985թ. Մաթևոսյան Էդգար Արթուրի, ծնվ. 1984թ. Վանեսյան Գարիկ Միշայի, ծնվ. 1975թ. Դավիդյան Արթուր Բորիսի, ծնվ. 1989թ. Թորոսյան Հովհաննես Յուրայի, ծնվ. 2002թ. Կարապետյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Էրիկ Լևոնի, ծնվ. 2001թ. Մալխասյան Ռուդիկ Արկադիի, ծնվ. 1976թ. Օսիպյան Ալեքսանդր Վլադիսլավի, ծնվ. 1985թ. Դաշտոյան Լիպարիտ Աշոտի, […]