Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից դեպի Թուրքիա չվերթները։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը:
«Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ»։
168.am–ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադառնում է Երևան։ Նա վաղը առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց վերջին 1 տարում զորացրված տղաներին. «Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, որը գնտվում է Չարբախում: Նրանք օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, բայց ես խնդրում եմ, որ կամավոր ներկայանան: Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց, անկեղծ ասել, որ նրանք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Նրանք ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց զինվորական հագուստներով և փաստաթղթերով:
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։
Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին. Նիկոլ Փաշինյան
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցված է բանկային քարտերին։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է մնում Հայաստանի, Ադրբեջանի,Թուրքիայի եւ Իրանի հետ:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը:
«Արցախում զոհված 33-ամյա Վարդան Պողոսյանը շատ ուժեղ հրետանավոր էր, պարզապես, որ անընդհատ մի կետից խփել են, թշնամին անօդաչուով ֆիքսել ու խփել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուշադիր հետևում են իրավիճակին. «Մեզ վրդովվեցնում է բնակավայրերում էսկալացիան, կրակոցներն ու բռնությունը, հաղորդումները՝ զոհերի թվի աճի մասին, նաև՝ քաղաքացիական զոհերի: Էներգետիկ ենթակառուցվածքների, մյուս կարևոր ենթակառուցվածքների հարցը մեկն է այս մտահոգություններից»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:
Հայաստան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ինքնաթիռ է ժամանել։ Վերջին ժամերին հայաստանյան մամուլում և համացանցում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի նախագահական և կառավարական ինքնաթիռներ, ինչը մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, հաշվի առնելով թեժ պատերազմական իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտությամբ եմ նշում, որ Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների հարյուրավոր աշխատակիցներ կամավորագրվել ու զորակոչվել են բանակ՝ պաշտպանելու Հայոց երկիրն ու Հայաստանը այս սրբազան պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ ավելացնելով, որ նրանցից մեկը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատակից Վարդան Սարգսյանը, նախօրեին զոհվել է հերոսի մահով։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»։
Հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրալիան պետք է աջակցի հայերին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հայաստանը Ղարաբաղում իրավիճակի պատճառով բաց կթողնի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի կեսերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀՀ ՊՆ-ում:
Ռուսաստանը փորձում է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ պահպանելով սեփական դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող երկիր:
Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են:
2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։
: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են պատրաստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։