Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտնաբերել են COVID-19-ի 54.000 ավելի նոր դեպք

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է ավելի քան 54,4 հազարով, որը դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների միագումար տվյալներն են:

Առկա տվյալների համաձայն, COVID-19 հիվանդության դեպքերի թվաքանակը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է54 հազար 441-ի, մահացել է 906 հիվանդ: Մեկ օր առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 43 հազար 752 եւ 857: Ըստ վերջին տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր բժիշկներն ԱՄՆ-ում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 7,3 մլն դեպք եւ ավելի քան 208,7 հազար մահվան դեպք:

Ապաքինվել է ավելի քան 2,8 մլն մարդ: Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 34,6 միլիոն դեպք եւ COVID-19-ի պատճառով մահացել է 1 միլիոնից ավելի մարդ, ապաքինվել է մոտավորապես 24 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս