Արցախում այս պահին կապի խնդիր կա. չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը. Սամվել Մարտիրոսյան

Արցախում այս պահին կապի հետ խնդիր կա. չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ – չեն գործում. կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Էս որ շատ չանհանգստանաք»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Հրապարակվել են զոհված զինծառայողների անունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930