Դավիթ Տոնոյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել․ նա հանձնարարականներ է տվել

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈԻ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրադրությունը։

Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930