
«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրի փոփոխություն դեռ չկա

«Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ փոփոխություն չկա: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ փոփոխություն չի կատարվել:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-նԵրևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքիհաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեինդիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն: «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվաարդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: