ԱՄՆ-ն Իրաքին նախազգուշացրել է Բաղդադում դեսպանատան հնարավոր փակման մասին. WSJ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրաքի իշխանություններին նախազգուշացրել է երկրում իր դեպանատունը փակելու պատրաստակամության մասին, եթե նրանք չապահովեն հրթիռակոչծումների դադարեցումը, որոնք կարող են սպառնալ ամերիկյան կողմին: Սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակը։
Ամերիկարցի պաշտոնատար անձանց թվից թերթի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ավելի վաղ այդ մասին հեռախոսով տեղեկացրել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին եւ վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիին: Ինչպես ճշտել են հրատարակության աղբյուրներն իրաքցի պաշտոնյաների թվում, Թրամփի վարչակազմը հայտնել է, որ արդեն «անում է նախնական քայլեր», որոնք կարող են թույլ տալ «փակել դեսպանատունը երկու կամ երեք ամսվա ընթացքում՝ Էրբիլում հյուպատոսարանը պահպանելով հանդերձ»: «Մեզ ասում են, որ դա դեսպանատան փուլ առ փուլ փակում է երկու կամ երեք ամսվա ընթացքում»,- բերված է իրաքցի պաշտոնատար անձի խոսքը: Այդ պաշտոնյան ենթադրել է, որ խոսքը կարող է վերաբերել նաեւ երկրից ամերիկյան ուժերի դուրսբերմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: