 
                        Ադրբեջանը սադրանք է նախապատրաստում Նախիջևանի ուղղությամբ
 
                                    Ադրբեջանական զորքերը սադրանք են պլանավորում Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին այսօր տեղեկացնում է Инфотека24կայքը:
Կայքը գրում է, որ Ադրբեջանի նպատակն է Նախիջևանի վրա հարձակվելու մեջ Հայաստանին մեղադրելը ու Թուրքիային կոնֆլիկտի մեջ ներքաշելը՝ իր տարածքում թուրքական զորքեր տեղակայելու նպատակով:
Նման հայտարարություն պլանավորվում է կատարել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:
«Այս գործողությունները Արցախում իրականացրած սադրանքների շարունակությունն է, ուր ադրբեջանական զորքերը հարձակման անցան՝ քողարկվելով «հայկական կողմից խաղաղ բնակչության գնդակոծության» կեղծ առիթով»,-գրել է կայքը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        