Եթե փնտրում եք իդեալական սոուս, ապա ճակնդեղի սոուսն այն է, ինչ ձեզ հարկավոր է
Բաղադրիչներ
1. Ճակնդեղ – 2 հատ
2. Սոխ – 1 հատ
3. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Բնական յոգուրտ – 150 մլ
6. Աղ ու պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոուսն ավելի փափուկ դարձնելու համար ճակնդեղը պետք է եփել ջեռոցում: Պատրաստի ճակնդեղը մաքրել և խորանարդաձև կտրատել:
2. Սոխը մանր կտրատել և տապակել, մինչև ոսկեգունի:
3. Բլենդերում հարել բոլոր բաղադրիչները: Սոուսը պատրաստ է: Այն հրաշալի համադրվում է պաստայի և մսային ուտեստների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը