
«Փոխեք Ձեր բառապաշարը, հակառակ դեպքում շատ արագ կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ»․ Կարեն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս, և խնդրել է լրատվամիջոցներին այն վերնագրել «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»:
Հարգելի պարոն Փաշինյան, անսխալական մարդ չկա, և սխալվելը ևս մարդու համար է (թեև վերջին երկու տարվա ընթացքում Դուք բազմիցս, կամա թե ակամա, համեմատել եք Ձեզ Քրիստոսի և Աստծու հետ): Խնդիրը սխալվելը չէ: Ձեր նամակում բոլորին փորձում եք համոզել, որ միայն այդ «սխալների» շնորհիվ հնարավոր եղավ անել այն ինչը տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիսին:
Բայց ոչ ոք չի քննարկում՝ դա լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե ՞ սխալ: Այդ ժամանակ Դուք ճիշտ էիք, գոնե այն պարզ պատճառով, որ «հաղթողներին չեն դատում»:
Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ, ինչպես այն դերասանները, որոնք մնում են մեկ դերի տակ: Նման օրինակներ շատ կան: Օրինակ, ինչպես Վլ. Մսրյանը մնաց Պագանինիի տակ, իսկ Սմոկտունովսկին` Համլետի:
Ի դեպ, հեղափոխությունների պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հեղափոխական չի կարողանում դառնալ լավ կառավարիչ: Ավելին, առավել ազնիվ հեղափոխականները` Չէ Գեվարան, իրենց միսիան կատարելուց հետո ընդհանրապես հրաժարվում են հետա աշխարիկ վայելքներից:
Դուք խոսում եք վճռականությունից:
Հետ հայացք գցեք վերջին երկու տարիներին: Հեղափոխությունից հետո Ձեր և Ձեր թիմի վճռականությունը հօդս է ցնդել: Ամուլսարի խնդիրը, դատական իշխանության բարեփոխումները, սեփական կադրերի ձեռք «կրակն ընկնելը», հրապարակում և բազմաթիվ live-երում հնչեցրած խոստումներից հրաժարվելը և էլի շատ օրինակներ գալիս են ապացուցելու վճռականության ի սպառ բացակայությունը:
Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի:
Հարգանքով ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան
Հ.Գ. Մի խնդրանք ևս: Փոխեք Ձեր բառապաշարը: Երկրի առաջին դեմքին վայել չէ օգտագործել «դոմփել, ասֆալտին փռել, գլուխները պատով են տվել» և այլ նմանատիպ ֆրազները: Հակառակ դեպքում շատ արագ կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆՆիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս, և խնդրել է լրատվամիջոցներին այն…
Gepostet von Քոչարյան Կարեն am Freitag, 18. September 2020