Բաժիններ՝

ԱՄՆ-ի հեռուստաքննադատներն ընտրել են տարվա լավագույն հեռուստասերիալը

Միացյալ Նահանգների հեռուստատեսային քննադատների ասոցիացիան նշել է տարվա լավագույն հեռուստասերիալը: Լավագույնն է դարձել «Պահապաններ» (Watchmen) սերիալը: Հեռուստասերիալը հաղթել է չորս անվանակարգերում, գրում է Deadline-ը:

«Պահապանները» դրամատիկ սերիալ է, որը 1987 թ.-ի նույնանուն կոմիքսների շարքի շարունակությունն է՝ ստեղծված Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի կողմից: Այն ստեղծվել է HBO-ի համար՝ Դեյմոն Լինդելոֆի կողմից, որը հանդիսանում է նաև սերիալի սցենարիստը և գործադիր պրոդյուսերը:

«Պահապանները» հաղթող են ճանաչվել Տարվա սերիալ, Ականավոր հեռուստաֆիլմում կամ մինի-սերիալ, Ականավոր նոր սերիալ անվանակարգերում, ինչպես նաև դերասանուհի Ռեջինա Քինգը, ով մարմնավորում է խուզարկու Անջելա Աբարին, նշանավորվել է «դրամայում իր անձնական նվաճումների» համար:

Ինը դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 20-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս