Բաժիններ՝

Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը վերամիացել են էկրանի վրա

Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը մասնակցում են 1982 թվականի «Անհոգ ժամանակներ՝ «Ռիջմոնթ Հայում» կատակերգության կենդանի ընթերցումներին, որոնք կարելի կլինի տեսնել եւ լսել սեպտեմբերի 17-ին, երբ կնշվի ֆիլմի էկրան բարձրանալու 38-րդ տարեդարձը: Այդ մասին հաղորդել է Digital Spy-ը:

Անոնս-լուսանկարում երեւում է, որ բարեգործական առցանց նախագծի բոլոր մասնակիցները, որի կազմակերպիչը Շոն Փենն Է, նստած են յուրաքանչյուրն իր տանը:

Ընթերցումներին նաեւ մասնակցում են Ջուլյա Ռոբերտսը, Մորգան Ֆրիմենը, Մեթյու Մաքքոնախին, Շայա Լաբաֆը եւ այլ դերասաններ:

Տեսագրությունը կարելի կլինի դիտել Fecebook-ում:

Դեռ հասկանալի չէ, թե ում են մարմնավորելու Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը: Օրիգինալ ֆիլմում նրանք չեն նկարահանվել:

Նախորդ անգամ դերասանները, որոնք ամուսիններ են եղել 2000-ից մինչեւ 2005 թվականները, էկրանին հայտնվել էին 2001 թվականին. Բրեդ Փիթը խաղացել է «Ընկերները» շոուի սերիաներից մեկում, իսկ նրանց «կենդանի» միասին տեսել են 2020 թվականի հունվարին Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս