«Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ»․ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու ակնարկում, որ այդ մարդիկ հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից հետո, իսկ հիմա էլ կոնկրետ մարդկանց առաջ (ՍԴ) տանելու շահ ունեն:
Նիկոլ Փաշինյան, այդ հանրության ներկայացուցիչներից մեկը ես եմ (համեստորեն չասեմ, թե երբ եմ «իմացել» հեղափոխության մասին): Որևէ մեկին ՍԴ տանելու շահ չունեմ, այդ պաշտոնում որևէ մեկի լոբինգով երբեք չեմ զբաղվել:
Անընդունելի է որևէ հարցի շուրջ բոլոր քննադատողների մասին այդկերպ արտահայտվելը: … Չէ՞ որ ամեն կոռումպացված չինովնիկի պատճառով մենք վարչապետին կոռուպցիոներ չենք անվանում»:
Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի թեկնածուների հետ կապված քննադատողներին ասում է. «ովքե՞ր են հանրության ներկայացուցիչները» ու…
Gepostet von Daniel Ioannisyan am Mittwoch, 16. September 2020