Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործ կարող է հարուցվել, որի «հերոսը» Խաչատուրովը կլինի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, եւ, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։

Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որեւէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որեւէ պաշտոնական արձանագրություն որեւէ արխիվում գոյություն չունի։

Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ եւ ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս