Կարտոֆիլով և սնկով պիրոգ. լավագույն ուտեստը՝ մեծ հավաքների համար
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ալյուր – 300 գ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 150 գ
4. Աղ – մեկ պտղունց
Միջուկի համար
1. Կարտոֆիլ – 3 հատ
2. Սունկ – 200-300 գ
3. Սոխ – 1 հատ
4. Թթվասեր – 250 գ
5. Ձու – 2 հատ
6. Կաթ – 100 գ
7. Ալյուր – 3 ճ/գ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար խառնել փափուկ կարագը, աղը, հարած ձվերը և ալյուրը, հունցել:
2. Խմորը ծածկել անձեռոցիկով և դնել սառնարանը 30 րոպե:
3. Սոխը մանր կտրատել և տապակել, մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել մանր կտրատված սունկը և տապակել 10 րոպե:
4. Կարտոֆիլը կիսաեփ անել:
5. Առանձին խառնել ձվերը, թթվասերը, կաթը, աղը և ալյուրը:
6. Խմորը գրտնակել և դնել կաղապարի մեջ:
7. Խմորի մեջ լցնել կարտոֆիլը, այնուհետև՝ սունկը, և վրան՝ պատրաստի սոուսը:
8. Եփել 1 ժամ, 180 աստիճան ջեռոցում:
9. Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը