
Սուարեսը չի բացառում «Ատլետիկո» տեղափոխությունը

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է մնալ Իսպանիայում, բայց ոչ՝ «Բարսելոնայում»:
Deportes Cuatro-ն հայտնում է, որ 33-ամյա Սուարեսը հակված է տեղափոխվել «Ատլետիկո». մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստով: Մարզիչը վստահ է, որ ուրուգվայցի հարձակվողն առնվազն ևս երկու մրցաշրջան կանցկացնի բարձր մակարդակի վրա:
«Ատլետիկոն» ձեռք կբերի Սուարեսին, եթե ազատվի Ալվարո Մորատայից կամ Դիեգո Կոստայից, ում 2019/20 մրցաշրջանի ելույթներից Սիմեոնեն գոհ չէր: Եթե այս ֆուտբոլիստները մնան ակումբում, «Ատլետիկոն» չի կարողանա աստղային նորեկին վճարել իր պահանջած աշխատավարձը:
Սուարեսով հետաքրքրված է նաև «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը