Բաժիններ՝

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել երեք առաջատար հարձակվողների հետ՝ Ռոնալդ Կումանի նախաձեռնությամբ

«Բարսելոնայի» վերակառուցումը շարունակվում է: Մոտ ապագայում գուցե տեղափոխվեն Մեսսին, Սուարեսը և Վիդալը․ Ռակիտիչն արդեն «Սևիլիայի» ֆուտբոլիստ է: Բոլորն իրենց համար, կարծես, գտել են նոր ակումբ: «Բարսան» փոխհատուցում կստանա՞ տրանսֆերների համար: Այս մասին դեռ ոչ ոք չի խոսում: Նախագահ Բարտոմեուն լուծում է 2 խնդիր՝ իրավիճակը Մեսսիի հետ և հարձակվողի որոնումներ:

«Բարսելոնան» ընտրությունը կանգնեցրել է 3 հարձակվողների վրա, ովքեր կարող են կարիերան շարունակել Կատալոնիայում: Կումանը կցանկանար ստորագրել միանգամից 2 թեկնածուի։

Խնդիրը՝  երիտասարդացում + արդյունք

«Բարսան» ուշադրություն է դարձնում ոչ միայն երիտասարդ, այլ նաև հեռանկարային խաղացողներին, ովքեր կարող են արդյունք տալ այս մրցաշրջանում: Կումանի ցուցակը բավական երկար չէ և համընկնում է ղեկավարների կարծիքի հետ:

1. Մեմֆիս Դեպայ («Լիոն»)

Կումանի ֆավորիտն ազգային հավաքականում: Դեպայը մեկն է նրանցից, ովքեր, նրա կարծիքով, ունեն «Բարսելոնայի» ֆուտբոլի փիլիսոփայությունը: Նրանց միջև ազգային հավաքականում բարեկամություն է ստեղծվել, և ինքը՝ Մեմֆիսը, ասել է. «Ոչինչ չեմ կարող ասել իմ ապագայի վերաբերյալ, բայց Կումանի հետ մենք բարեկամական կապ ունենք՝ որպես մարզիչ և ֆուտբոլիստ»։

Marca հրատարակությունը գրել է, որ հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Լիոնի» հետ: Ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականի ամառ:

«Բարսելոնայի» ղեկավարությանը Կումանը հանձնարարել է նախ ձեռք բերել Դեպային: Տղան ընդամենը 26 տարեկան է: Նա հսկայական փորձ ունի Պրեմիեր լիգայում, Լիգա 1-ում և Չեմպիոնների լիգայում: Դեպայը կարող է խաղալ եզրային, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և կենտրոնական հարձակվողի դիրքում:

Հոլանդացու տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարող է արժենալ 50-60 միլիոն եվրո: «Լիոնն» ավելին չի կարողանա վաստակել, քանի որ մեկ տարի անց  ֆուտբոլիստը կտեղափոխվի անվճար:

2. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)

Բարտոմեուի երազանքը: Մոտ վեց ամիս «Բարսայի» նախագահը բանակցում էր «Ինտերի» հետ, բայց իտալացիների ղեկավարությունն ուղիղ էր խոսում. փոխհատուցման գումարը կազմում է 111 միլիոն եվրո:

Մարտինեսը բավարարում է ժամանակակից կենտրոնական հարձակվողի բոլոր պահանջներին՝ արագ, տեխնիկական, գիտի՝ ինչպես աշխատել թիկունքի հետ, ունի լավ հարված, չի կորչում կոմբինացիոն գործողություններում, և, որ ամենակարևորն է,  ի վիճակի է զգալ իրավիճակ:

Լաուտարոն ընդամենը 22 տարեկան է։ Գուցե արգենտինացին հիանալի փորձ չունի, բայց նա հիմա ձեռք է բերում այն ​​«Ինտերում»։

Եվ եթե չլիներ կորոնավիրուսը, «Բարսելոնան» այս ամառ կկարողանար վճարել փոխհատուցման գումարը:

«Ինտերն» այսօր զրկվել է գնման տարբերակից, այնպես որ, կարող է հեշտությամբ ավելին խնդրել: Լաուտարոն չի վիճում իր ակումբի հետ: Կատալոնական գրանդի հետ պայմանավորվածությունների արդյունքում՝ նա համաձայն է ևս մեկ տարի սպասել, մինչ «կապտանռնագույնները» կբարելավեն իրենց ֆինանսական վիճակը:

Բայց Կումանը խնդրում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր ստորագրել Լաուտարոյի հետ: Եթե ​​Մեսսին հեռանա, հոլանդացի մասնագետը պնդում է նրան ստորագրել, մինչդեռ նա ցանկանում է տեսնել նաև Դեպային:

Դեպայը և Լաուտարոն «Բարսելոնայի» տրանսֆերային 2 հիմնական նպատակներն են այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։

3. Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»)

Կումանը հրաժարվեց աշխատել Սուարեսի հետ, ուստի Բարտոմեուն սկսեց թեկնածուներ փնտրել ուժեղանալու համար:

Ըստ As հրատարակության, թեկնածուներից մեկը Ժեսուսն է: 23-ամյա բրազիլացի հարձակվողը հետաքրքրում է Կումանի մարզչական շտաբին, բայց զիջում է միայն Լաուտարոյին:

Հարկ է նշել, որ «Ինտերի» ղեկավարները կարող են թույլ չտալ Լաուտարոյին մեկնել Կատալոնիա: «Բարսայում» Մեսսիի հետ կապված իրավիճակը չափազանց կտրուկ շրջադարձ եղավ, ուստի «Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցություններից, հավանաբար, հնարավոր չէ խուսափել:

Բարտոմեուն կարող է նաև Ժեզուսին փոխանակել Մեսսիի հետ՝ «Սիթիի» կողմից զգալի հավելավճարով։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս