«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր չի ստորագրի Մեսսիի հետ, եթե ստիպված լինի վճարել տրանսֆերի համար
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», հնարավոր է՝ չկայանա։
«Քաղաքայինները» վերլուծել են փոխանցման բոլոր ֆինանսական ծախսերը: Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է, որ արգենտինացու՝ գումարի դիմաց տեղափոխությունն անընդունելի է «Սիթիի» համար, հայտնում է Mundo Deportivo-ն:
Անգլիական ակումբը պատրաստ կլինի Մեսսիին ձեռք բերել միայն այն դեպքում, եթե տրանսֆերի համար վճարման անհրաժեշտություն չլինի: Ֆուտբոլիստի աշխատավարձն արդեն լուրջ բեռ կլինի «Մանչեսթեր Սիթիի» համար:
Բացի այդ, բրիտանացիները չեն ցանկանում ռիսկի ենթարկել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները՝ ՈՒԵՖԱ-ի հետ վարույթից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման Սիթին» պատրաստ է 5 տարվա ընթացքում 500 միլիոն եվրո վճարել Մեսսիին:
Սիրարփի Աղաբաբյան