«Կպատմեմ, որ մարզել եմ Ռոնալդուին, Բեյլին, Ռամոսին և Կրոոսին, երբ թոշակի անցնեմ»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքով է խոսել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոոսի մասին:
«Նա այնքան լավն է, որ կարող է խաղալ՝ որպես մաքուր կիսապաշտպան և, նույնիսկ՝ որպես 10 համար: Դու նրան ազատում ես խաղադաշտում, և նա ստեղծում է իր սեփական խաղը:
Հանգստությունը նրա հիմնական առավելությունն է: Նա նյարդային չէ և սիրում է դարպասին հարվածել, բայց նաև սիրում է փոխանցումներ կատարել:
Ինձ զարմացնում է, թե նա որքան հեշտությամբ կարող է խաղալ երկու ոտքով: Կարո՞ղ եք մտածել, որ նա ձախլիկ է:
Թոնին շատ չի խոսում: Նա շատ լուռ ու հանգիստ տղա է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է խոսել մարզիչների, մենեջերների, գործընկերների հետ… Ես տեսել եմ շատ քննարկումներ, որտեղ առանցքային էր Կրոոսի մասնակցությունը:
Նա թիմի չորս ավագներից չէ, բայց շատ առումներով, ինչ-որ տեղ խորքում է: Խաղադաշտում նա բնածին հեղինակություն է ցուցաբերում: Նա կհիշվի՝ որպես անհավանական խաղացող, պատմության մեջ լավագույններից մեկն իր դիրքում:
Երբ ես առաջին անգամ եկա «Ռեալ», ես շատ ուրախ էի, որ Կրոոսի մարզիչն եմ: Ճիշտ է, թոշակի գնալիս կարող եմ բոլորին ասել, որ մարզել եմ Կրիշտիանուին, Բեյլին, Մոդրիչին, Ռամոսին …
Բայց ես ձեզ կասեմ նաև, որ ես մարզել եմ Թոնի Կրոոսին: Ես տպավորված եմ, երբ տեսնում եմ նրան մարզման ժամանակ: Նա պրոֆեսիոնալ է։ Նրա մասին խոսելը նշանակում է՝ ականավոր մեկի մասին խոսել»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան